Նուրբ. Օլյա Հակոբյանի լուսանկարը

17:44   18 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ շպարված չէ։ Որպես աքսեսուար՝ նա նուրբ ականջօղեր է ընտրել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Նա սեւ հագուստ էր կրում, արձակել էր մազերը, իսկ կերպարն ամբողջացրել էին նուրբ աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոցներ։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու գեղեցկությունն ու հաճոյախոսություններ արել նրան։



© NEWS.am STYLE