Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին. ոչ բոլորն են հավանության արժանացրել ընտրությունը

18:11   18 նոյեմբերի, 2019

Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը Քեյջի մասին «Մեծ տաղանդի անտանելի ծանրությունը» դրամայում կարող է մարմնավորել Նիկոլաս Քեյջին, հայտնում է The Hollywood Reporter-ը պարբերականը։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ Lionsgate մեդիաընկերությունը կինոժապավենի իրավունքների գնման բանակցությունների վերջին մակարդակում է, եւ եթե գործարքը կանայա, Քեյջին կհաստատվի դերում։

Ֆիլմի աշխատանքային անվանումն է՝ մասին «Մեծ տաղանդի անտանելի ծանրությունը»։ Ժապավենում հղումներ են սպասվում Քեյջի ամենահայտնի աշխատանքներին՝ «Լքելով Լաս Վեգասը», «Առանց դեմքի», «Առեւանգել 60 վայրկյանի ընթացքում»։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ ֆիլմում դերասանը նաեւ շփվելու է 1990-ականների իր ինքնասիրահարված տարբերակի հետ։

Ըստ մետաֆիլմի սցենարի՝ Նիկոլաս Քեյջի հերոսը բազմաթիվ խնդիրներ ունի՝ նա ֆինանսական դժվարություններ ունի, հուսահատորեն փորձում է դեր ստանալ Քվենտին Տարանտինոյի մոտ եւ չգիտի՝ ինչպես ընդհանուր լեզու գտնել դեռահաս դստեր հետ։ Դերասանը պարտքերի պատճառով ստիպված է ընդունել մեքսիկացի միլիարդատիրոջ երեկույթի հրավերը, որը ցանկանում է նրան առաջարկել մասնակցել նկարահանումներին։ Ավելի ուշ դերասանի հետ կապ է հաստատում կենտրոնական հետախուզական վարչությունը եւ հայտնում, որ միլիարդատերը նարկոբարոն է։

Լուսանկարը՝ Kinopoisk



© NEWS.am STYLE