«Էքստրասենսների պայքար»-ի աստղը 298-րդ վիրահատությունն է տարել

20:41   18 նոյեմբերի, 2019

Բլոգեր Նիկոլ Կուզնեցովան Instagram-ի հետեւորդներին հայտնել է, որ 298-րդ վիրահատության է ենթարկվել կոկորդի հատվածում։ «Էքստրասենսների պայքար»-ի աստղն ուղեկցել է գերմանական կլինիկայում արված լուսանկարներով։

«Այսօր 298-րդն էր։ Ցավոք սրտի, ինձ հնարավոր չէ բուժել։ Ես հիվանդ եմ ամբողջ կյանքի ընթացքում, եւ արդեն 33 տարի ինձ վիրահատություններ են անում։ Ցավոք, ինձ հնարավոր չէ բուժել։ Ոչ մի կերպ։ Երբեք։ Ոչ ոք»,- գրել է նա։

Հրապարակման վերջում Կուզնեցովան երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար, որոնք ի պատասխան նրան շուտափույթ ապաքինում են մաղթել։

«Նիկոլ, ուրախ եմ, որ վիրահատությունը հաջող է անցել, ու դուք կրկին հեշտությամբ շնչում եք», «Շուտափույթ ապաքինում», «Առողջություն ձեզ»,- գրել են օգատերերը։

Աղբյուրը՝ 5TV 



© NEWS.am STYLE