Մեգան Մարքլի մայրն օգնել է Կոլիֆոռնիայում հրդեհից տուժածներին՝ նրանց ծածկոցներ բաժանելով

23:12   18 նոյեմբերի, 2019

Կալիֆոռնիան վտանգավոր հրդեհային պայմաններում է, եւ արդեն իսկ արտակարգ իրավիճակ է հայտարարվել մասշտաբային անտառային հրդեհների պատճառով։ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռեդանդը, սկսել է օգնել վերաբնակվածներից մի քանիսին, որոնց տները կրակը ոչնչացրել է կամ վնասել։

Դորիա Ռեդլանին լուսանկարել են, երբ նա մարդկանց ծածկոց է տարել։ Instagram-յան @hrhofsussex էջը բացառիկ լուսանկար է հրապարակել։

Diez Minutos պարբերականը նշում է, որ Մեգան Մարքլի մայրը մեծ աջակություն է ցուցաբերել մարդկանց այն օրերին, երբ Կալիֆոռնիայիում շարունակվում են մասշտաբային անտառային հրդեհները։

«Կինը, որը ապրում է Միացյալ Նահանգներում, չի տատանվել օգնության ձեռք մեկնել մարդկանց, որոնք տուժել են հրդեհներից, որոնք սկսվել են Լոս Անջելեսում եւ որոնք քաղաքի բնակիչներին հազարավոր դոլարների վնասներ են հասցրել»,- նշում է պարբերականը։

Ի դեպ, շուտով սկսվեն Մենան Մարքի եւ արքայազն Հարիի արձակուրդները, որոնք կտեւեն վեց շաբաթ։ Ամուսինները որդու՝ Արչիի հետ ծրագրում են Սուրբ ծնունդը նշել Սասեքսի դքսուհու մոր հետ։

Աղբուրը՝ 24TV

Լուսանկարները՝ Instagram, Getty Images

 



© NEWS.am STYLE