Գրիգոր Դանիելյանի ու կնոջ ջերմ լուսանկարը

13:41   19 նոյեմբերի, 2019

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Կադրում զույգը մեղմ ժպտում է, նրանք ամենօրյա կերպարում են։ Հռիփսիմեն սեւ հագուստ է կրում, որը համադրել է մոխրագույն վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ վարսահարդարումն ու շպարը։ Գրիգոր Դանիելյանը լուսանկարը չի մեկնաբանել, բայց հետեւորդները հաճոյախոսություններ են արել զույգին։

Ավելի վաղ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր երկու որդիների հետ։ Երջանիկ հայրիկը գրկել էր Ռոբերտոյին, իսկ ավագ որդին՝ Ալբերտոն կանգնած էր նրանց կողքին։ Գրիգոր Դանիելյանը հրապարակմանը կից գրել էր․ «Թագավորներս։ Եթե կասեն, թե մի թագավորությունում երկու թագավոր չի լինում, ես կասեմ հակառակը»։



© NEWS.am STYLE