Ռոզա Ֆիլբերգը` հմայիչ կերպարում

20:07   18 նոյեմբերի, 2019

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է:

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը: Ֆիլբերգը ցույց է տվել նոր սանրվածքը, որպես աքսեսուար` վզնոց ընտրել: Լուսանկարը մեկնաբանված չէ:

Ավելի վաղ նա ներկայացել էր ոճային փոփոխությամբ։ Ռոզա Ֆիլբերգը երկար ու շեկ վարսերով էր, մեղմ շպարով։ Նա կրում էր սեւ կոստյում եւ տոպ։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE