Հայտնի ֆիթնես մոդել Վիկտորյա Ծատուրյանը «Դոմ 2» է գնացել նախկին ամուսնու մոտ (ֆոտո)

10:09   19 նոյեմբերի, 2019

Հայտնի ֆիթնես մոդել Վիկտորյա Ծատուրյանը գնացել է «Դոմ 2»՝ նախկին ամուսնու՝ Ռուսլան Մացոլեկի մոտ՝ ամբողջ երկրին ու իր երկրպագուներին պատմելու նպատակով, թե ինչու են իրենց մոտ մեկ ամիս առաջ բաժանվել։

Картинки по запросу вика цатурян

Ավելի վաղ Ռուսլան Մացոլեկի նախկին կինը նրան մեղադրել էր իրեն անծանոթի հետ դավաճանելու մեջ։ Վիկտորյա Ծատուրյանի ձեռքում էին հայտնվել տղայի լուսանկարները, որոնցում նա գրկախառնված էր այլ աղջկա հետ։ Դրանից հետո նա դիմել էր ամուսնալուծության համար։ Սակայն «Դոմ 2»-ի մասնակիցը հերքում է, որ դավաճանել է կնոջը։

Похожее изображение

«Դավաճանություն չի եղել, ոչնչից մեծ պատմութուն են սարքել»,- Dom2Life.ru-ին հայտնել է Մացոլեկը։ «Ես պարզապես օդանավակայանում աղջկա եմ գրկել, նա նախագծում իմ խմբից է, որով ես զբաղվում եմ։ Ես գնացել էի նրան ճանապարհելու, բայց այնպես ներկայացրին, թե ես քնել եմ նրա հետ։ Հետո ամեն ինչ հասավ նրան, որ ես քնել եմ ոչ միայն նրա, այլեւ շատերի հետ... Տհաճ բամբասանքներ սկսվեցին, բայց ոչ մի փաստ չկար։ Պարզապես հորինել են, կրակին յուղ լցրել, քանի որ մարդիկ նախանձ են։ Եվ դարձան այդքան լավ զույգի վեճի պատճառ։ Վիկան այն մարդն է, որը չի հավատա օտար մարդկանց, բայց այս դեպքում հավատաց։ Եվ ես շատ զարմացած եմ դրա պատճառով»,- ասել է նա։

Իսկ մինչ այդ հայտնի հեռուստանախագծի մասնակիցները գուշակում են՝ Վիկան ցանկանում է Ռուսլանին բաժանել նոր սիրելիից, թե նախագիծ է եղել հանուն գովազդի։



© NEWS.am STYLE