«Ջուր խմեք». Շեպելեւը պատասխանել է Կուդրյավցեւայի սպառնալիքին

16:14   19 նոյեմբերի, 2019

Ժաննա Ֆրիսկեի նախկին ամուսինը տհաճ իրավիճակում է հայտնվել։ Ռուսական «Առաջին ալիք»-ի հաղորդավարն առաջին անգամ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել սիրելիի՝ Եկատերինա Տուլուպովայի հետ։ Արտիստի երկրպագուներից մեկը կատակով հայտարարել է, որ նախքան այդ Շեպելեւին գեյ էր համարում։ Դմիտրին նշել է, թե ցանկացել է ըստ պայմանագրի՝ սիրավեպ սկսել Լերա Կուդրյավցեւայի հետ՝ ակնարկելով նրա երկարատեւ հարաբերությունները հայտնի երգչի հետ։ «Դե հասկանալի է, որ դա քողարկում է։ Ես Լերային առաջարկել եմ, բայց նա չի կարողացել»,- ասել է շոումենը։  

Դմիտրիի խոսքերը վիրավորել են «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») շոուի հաղորդավարուհուն, որն ի պատասխան հայտարարել է, որ չէր սպասում իմանալ, որ նրա Instagram-յան էջի «սեւ ցուցակում է»։ Կուդրյավցեւան անսպասելի պատասխան հայտարարություն է արել Դմիտրիի հասցեին՝ սպառնալով հանրությանը հայտնել նրա գաղտնիքները։

Հեռուստահաղորդավարը եւս չի լռել։ «Ես առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարի խոսքերի, առողջ բանականության, աջակցության համար։ Ինչ վերաբերում է իմ հաղորդագրության մեկնաբանություններին. ես չեմ թաքցնում. սիրում եմ ծաղրել ամենազզվելի հաղորդագրությունները»,- խոստովանել է Դմիտրին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Дмитрий Шепелев (@dmitryshepelev)

Արտիստը չի հնչեցրել Կուդրյավցեւայի անունը, բաց հայտարարել է, որ զարմացած է իր հասցեին հնչած սպառնալիքով։ «Ինձ համար անհասկանալի չէ՝ ինչու են որոշներն ինձ համար անբացատրելի պատճառներով դա իրենց վրա ընդունում, վիրավորվում, կոպիտ պահվածք դրսեւորում։ Լսեք, ինձ թվում է, որ հումորի զգացումն ու ինքնահեգնանքը ոչ ոք չի չեղարկել։ Եթե ինչ-որ մեկը դրա հետ կապված խնդիր ունի, ափսոսում եմ։ Ջուր խմեք»,- ասել է Շեպելեւը։

Աղբյուրը՝ Էքսպրես Գազետա, Cosmo

Լուսանկարները՝ Instagram 

 



© NEWS.am STYLE