Պատռված ջինս, խոշոր ականջօղեր. Էվա Խաչատրյանի լուսանկարը թատրոնից

11:41   19 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Կամերային թատրոնում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Էվան առօրյա կերպարում է։ Նա սեւ, տապռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է բեժ գույնի բլուզի հետ։ Էվան սեւ գոտի է ընտրել, խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացնում են ցածրակրունկները։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Նա վանդակավոր հագուստ էր կրում, արձակել էր գանգուր մազերը։ «Բարի գիշեր»,- այս մակագրությամբ էր ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotography



© NEWS.am STYLE