Էլեգանտ. Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

14:45   19 նոյեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպար ընտրել. ընդգծված են շուրթերը։ Կերպարն ամբողջացնում են ժամացույցն ու սեւ պայուսակը։

Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր աշնանային հմայիչ կերպարում։ Երգչուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ տաբատ, խակի երանգի բաճկոն։ Կերպարն ամբողջացնում էին սեւ կոշիկներն ու պայուսակը։ Կադրին կից երգչուհին գրառում չէր կատարել։

Լուսանկարը՝ @goar_muradyan 



© NEWS.am STYLE