Շքեղ. Հասմիկ Խոջյանի երեկոյան կերպարը

15:47   19 նոյեմբերի, 2019

Հասմիկ Խոջյանը, որը հեռուստադիտողին հայտնի է մի շարք սերիալներում մարմնավորած կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում է։ Նա կարմիր զգեստ է ընտրել, որը համադրել է սեւ բարձրակրունկների հետ։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, խոշոր ականջօղեր ընտրել եւ թեւնոց։ Հետեւորդներին դերասանուհու կերպարը դուր է եկել, նրանք հաճոյախոսություններ են արել Հասմիկին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր մուգ գույի վերնազգեստի հետ։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ նուրբ վզնոց, արեւային ակնոց եւ գոտի։



© NEWS.am STYLE