Կարճ զգեստ, մեծ պայուսակ. Քորթնի Քարդաշյանի երեխաների հոր սիրելին՝ ամենագայթակղիչ կերպարում

18:47   19 նոյեմբերի, 2019

Ամերիկացի մոդել Սոֆիա Ռիչին Լոս Անջելեսում զբոսնելու համար անկեղծ եւ ազդեցիկ հագուստ է ընտրել։ Սոցիալական ցանցերի 21-ամյա աստղը գնումների է գնացել։

Սոֆիան կարճ, սեւ զգեստ էր կրում, որն իդեալականորեն ընդգծում էր նրա կազմվածքը։ Որպես աքսեսուար՝ նա երկրարաճիտ կոշիկներ էր ընտրել եւ Bottega Veneta-ի շագանակագույն պայուակ։ Արեւային ակնոցն ու ոսկեգույն ականջօերն ամբողջացնում էին կերպարը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE