Արամեի ու Աննա Թովմասյանի ջերմ լուսանկարը

17:41   19 նոյեմբերի, 2019

Երգիչ Արամեն կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է մեքենայում։ Արամեն պատկերված է կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի հետ։ Զույգը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Զույգն առօրյա կերպարում է, Աննան Սեւ բաճկոն է կրում, գրեթե շպարված չէ, իսկ կերպարն ամբողջացրել են ժամացույցն ու թեւնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննա Թովմասյանը շքեղ կերպարում էր։ Նա ուսի հատվածում բաց, սպիտակ երեկոյան զգեստ էր կրում։ Երգչուհին գեղեցիկ շպարով էր ու վարսահարդարմամբ։ Աննայի կերպարն ամբողջացրել էին նույն գույնի ոճային բարձրակրունկներն ու մեծ ականջօղը։



© NEWS.am STYLE