Ոճային ակնոց. Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը

19:41   19 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետահում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին արձակել է մազերը։ Նա գրեթե շպարված չէ, իսկ կերպարն ամբողջացնում է ոճային ակնոցը։ «Ինձ ո՞վ սուրճ կտա»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ դերասանուհին։

Ավելի վաղ հրապարկված լուսանկարում դերասանուհին պատկերված էր Գյումրիում։ Նա ջինսե տաբատ էր կրում, բաց գույնի բլուզ, երկարաճիտ կոշիկներ։ Իննան դրանք համադրել էր երկար վերարկուի հետ։ Կերպարն ամբողջացրել էր գլխարկը։ «Ձեզ լավ հանգստյան կիրակի, ինձ՝ աշխատանքային»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE