Lyst-ը պատմել է, թե ինչպիսին էր 2019 թվականը նորաձեւության ոլորտում

22:11   19 նոյեմբերի, 2019

List հարթակը, որը մասնագիտացած է նորաձեւության ապրանքների որոնման ոլորտում, հրապարակել Է Year in Fashion 2019 զեկույցը, որում պատմել է 2019 թվականին նորաձեւության գլխավոր առաջընթացի, միտումների, բրենդների եւ ինֆլյուենսերների մասին: Տեղեկատվությունը ստացվել է պլատֆորմի օգտատերերի որոնողական հարցումների հիման վրա. ընդամենը մեկ տարվա ընթացքում Lyst-ով ապրանքներ են փնտրել 104 միլիոն մարդ:

Ըստ որոնողական հարցումների նորաձեւության ոլորտի զարգացման երկու առաջատար ուղղությունները համարվել են էկոլոգիապես մաքրությունն ու ներառականությունը։ Բնապահպանության հետ կապված բառերի որոնումները նախորդ տարվա համեմատ աճել են 75 տոկոսով։ Ավելացել է էկոլոգիական գործվածքների որոնումների քանակը, իսկ էկոլոգիապես մաքուր ջինսերը եւ մարզակոշիկները դարձել են արտադրանքի ամենապահանջված կատեգորիաները: Գնորդներին սկսել է ավելի շատ հետաքրքրել գենդերային չեզոք նորաձեւությունը. հարցումները «անսեռ» եւ «գենդերային չեզոք» տերմիններով աճել են 52 տոկոսով:

Հայտնի տղամարդկանցից տարվա գլխավոր նորաձեւության ինֆլյուենսերների թվում են հայտնվել՝  Տիմոտի Շալամեն, Հարի Սթայլզը եւ Բիլլի Պորտերը: Իսկ ամենահայտնի նորաձեւության բրենդների վարկանիշը, որոնց նախորդ տարվա համեմատ սկսել են զգալիորեն ավելի հաճախ փնտրել, գլխավորել են Bottega Veneta, Pyer Moss եւ Jacquemus - ը: The Pouch Bottega Veneta պայուսակը եւ նույն բրենդի սանդալները գլխավորել են նաեւ ամենացանկալի ապրանքների ցանկը:

Ըստ Lyst-ի զեկույցի, փոխվել է նաեւ նորաձեւության մանրածախ վաճառքի կառուցվածքը։ Խանութների ավանդական ձեւաչափի համեմատ աճել է շքեղ ապրանքների վերավաճառքի նկատմամբ հետաքրքրությունը. օգտագործված իրերի պահանջարկը աճել է 255% - ով:  Հայտնի է դարձել նաեւ մեկ այլ այլընտրանք՝ հագուստի վարձույթը. այսօր այդ շուկան գնահատվում է 1 մլրդ դոլար, իսկ 2023 թվականին այն կարող է կրկնապատկվել։

Աղբյուրը՝ Esquire.ru

Լուսանկարը՝ Courtesy of List



© NEWS.am STYLE