Disney-ի պրեմիերաները մինչեւ 2023 թվականը. նոր «Ավատար», «Ինդիանա Ջոնս» եւ Marvel-ի մի քանի նախագիծ

23:13   19 նոյեմբերի, 2019

Disney-ը հրապարակել է 2020-2023 թվականների ռելիզների գրաֆիկը։  Առաջիկա նախագծերի թվում են Marvel-ի մի քանի նոր ֆիլմերը, «Ավատարի» երկրորդ եւ երրորդ մասերը, ինչպես նաեւ Ռիդլի Սքոթի դրաման, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Մեթ Դեյմոնը եւ Բեն Աֆլեքը: Եվ այսպես․

King's Man պրիքվելը, «King's Man․ սկիզբը»՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին:

Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտը»՝ 2021 թվականի հունվարի 8-ին ։

«Սեւ այրին»՝ 2020 թվականի մայիսի 1-ին ։

«Ավատար 2»՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։

«Тор: Սեր եւ որոտ»՝ 2021թ․-ի նոյեմբեր 5-ին։

«Ինդիանա Ջոնս 5»՝ 2021 թվականի հուլիսի 9-ին։

«Աստղային պատերազմների» նոր մասը՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։

«Սեւ Պանտերա 2»՝ 2022 թվականի մայիսի 6-ին։

«Ավատար 3»՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին։

Աղբյուրը՝ Esquire.ru



© NEWS.am STYLE