«Դերից դուրս…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

22:38   19 նոյեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սպորտային կերպարում։ Դերասանը կրում է սպիտակ վերնաշապիկ, իսկ վրայից տաք սվիտեր է գցել ուսերին։ Նոր հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Դերից դուրս…»։ Մկրտիչ Արզումանյանի հետեւորդները դրական մեկնաբանություններ են կատարել հրապարակմանը կից։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր ներկայացումից առաջ։ Դերասանը սեւ-սպիտակ կադրին կից գրել էր․ «Ներկայացումից առաջ, մտազբաղ․․․»։ Մկրտիչ Արզումանյանի հետեւորդները եւս շատ ակտիվ էին գտնվել եւ կրկին անգամ դրական մեկնաբանություններ էին կատարել հրապարակմանը կից։



© NEWS.am STYLE