Շքեղ․ Արփի Գաբրիելյանը՝ երեկոյան կերպարում

23:33   19 նոյեմբերի, 2019

Գեղեցկուհի դերասանուհի Արփի Գաբրիելյանը փայլում է ոչ միայն տարբեր նախագծում, այլեւ տարբեր ֆոտոշարքերում: Արփին հաճախ է տարբեր լուսանկարներ հրապարակում սոցիալական կայքերի իր էջում: Լուսանկարներում դերասանուհի-երգչուհին միշտ տարբերվում է իր անթերի տեսքով եւ յուրահատուկ ճաշակով:

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։ Instagram-ում հրապարակված կադրերում Արփին վառ շպարով է, կրում է ճերմակ երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացրել է մեծ ականօղը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփին ներկայացել էր հմայիչ կերպարում։Նամեղմ շպարով էր, կրում էր սեւ երանգի սվիտեր, նույն գույնի սպորտային գլխարկ։ Հմայիչ կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ Լուսանկարին կից Արփին գրել էր․ «Ես ուժեղ եմ, քանի որ պետք է լինեմ»։

 

Լուսանկարները՝ Գոհար Մուրադյանի



© NEWS.am STYLE