17:46 22 հուլիսի, 2013Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան մտադիր է գիրք գրել: Այս մասին սոցիալական ցանցերից մեկի իր էջում տեղեկացրել է Անաստասիան:
Վոլոչկովան մտադիր է հերթական գիրքը գրել իր կյանքի մասին:
«Ձեզ գաղտնիք ներկայացնեմ. նոր գիրք եմ պատրաստում: «Ռուսական բալետի արտիստուհու պատմությունը» գիրքս թողարկվել է 4 տարի առաջ: Հիմա աշխատում եմ շարունակության ուղղությամբ… Իմ կյանքի պատմությունն անսպասելի շրջադարձ է ձեռք բերում… Ասելիք ունեմ: Հրատարակչությունում ասացին, որ այն սենսացիա է… Եվ այդ… պարզապես իմ կյանքն է»,- գրել է Վոլոչկովան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անաստասիա Վոլոչկովան ժամանելու է Երեւան: Ռուսական բալետի հանրահայտ արտիստուհին հայ հանդիսատեսին կներկայանա սեպտեմբերին: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատում է նաեւ արտիստուհու PR-մենեջեր Նատալյա Նիկիտինան:

Սեպտեմբերի 15-ին Վոլոչկովան համերգ կտա Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Բեմում հանդես կգան նաեւ Մեծ թատրոնի մեներգիչ Ռենատ Արիֆուլինը, Անաստասիա Վոլոչկովայի շոու-բալետը եւ «Վիբրացիա» դուետը: