«Յուրաքանչյուր տարի ավելի շատ ժամանակ եմ ստիպված լինում անցկացնել մարզասրահում»․ 50-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ «GQ»-ի շապիկին (ֆոտո)

12:26   20 նոյեմբերի, 2019

Ջենիֆեր Լոպեսը 50 տարեկան է, սակայն ապշեցնում է հիասքանչ կազմվածքով, իդեալական մաշկով ու ոճով։ Պատահական չէ, որ երգչուհին ու դերասանուհին դարձել է «GQ» ամսագրի շապիկի դեմքը, ընդ որում բրուտալ կերպարում։

Նա սեւ, կիպ կաշվե զգեստ է կրում։ Թաց սանրվածքն ու բնական, տաք դիմահարդարումը նրան կանացիություն են հաղորդել, իսկ ոսկեգույն վզնոցն ու ադամանդե մատանիները, իսկապես, համապատասխանում են կերպարին։   

Լոպեսը խոստովանել է, որ «Մերկապարուհիները» ֆիլմում իր դերն այդքան հաջող է ստացվել, քանի որ ֆիլմի վրա անվճար է աշխատել։ «Ես դերի համար ոչ մի ցենտ չեմ ստացել։ Բացի այդ՝ ես հանդես էի գալիս որպես ժապավենի պրոդյուսեր՝ առանց հաստատ իմանալանու՝ այն «կկրակի», թե ոչ։ Դրանում առանձնակի հերոսություն չկա, սակայն այդ փորձն ինձ հերթական անգամ համոզել է, որ սիրելի գործը միշտ հաջող է դառնում։ Ես նկարահանվում էի ոչ թե հոնորարի համար, այլեւ տաք սրտով»,- հայտարարել է Լոպեսը։

View this post on Instagram

A post shared by Jennifer Lopez (@jlo) on

«GQ»-ի ֆոտոշարքում Լոպեսը նկարահանվել է տոպով եւ կիպ կաշվե տաբատով. հագուսը ցուցադրում է նրա իդեալական պրեսը։ Դերասանուհին խոստովանում է. «Յուրաքանչյուր տարի ավելի շատ ժամանակ եմ ստիպված լինում անցկացնել մարզասրահում, բայց արդյունքն արժանի է այդ ջանքերին։

Եթե ես ցանկանում եմ լավ անել իմ աշխատանքը, ինձ դրա համար ուժեր են հարկավոր։ Ոչ մի հրաշագործ հաբ գոյություն չունի։ Ավելին, ես կարծում եմ, որ տարիքի հետ կնոջ մեջ յուրօրինակ հրապույր է հայտնվում, նա շարունակում է ծաղկել»...

Աղբյուրը՝ GQ, The Sun



© NEWS.am STYLE