Ատամների դիմակ Քեթրին Զեթա-Ջոնսից

19:19   23 նոյեմբերի, 2019

Քեթրին Զեթա-Ջոնսը վստահեցնում է, որ ատամները ճերմակեցնելու համար երբեք չի դիմել ստոմատոլոգի օգնությանը: Ինչո՞ւ: Քանի որ մանկուց նրան հայտնի է ելակի հրաշագործ ազդեցության մասին:

Մորեթթուն, որ պարունակվում է հասած հատապտղում, օգնում է ամրացնել լնդերը եւ նպաստում է փառի վերացմանը: Հոլիվուդյան գեղեցկուհին թարմ ելակից խյուս է պատրաստում եւ մի քանի րոպե թողնում ատամներին: Ստացված արդյունքը շարունակում է հիացնել աշխարհի միլիոնավոր երկրպագուներին:



© NEWS.am STYLE