Քրիստինա Ասմուսին դադարել են լուրջ ընդունել. «Տեքստ» ֆիլմի անկեղծ տեսարանների հետքերով

22:14   20 նոյեմբերի, 2019

«Comedy club»-ի անդամ Գարիկ Խարլամովի կինը՝ Քրիստինա Ասմուսը, երկրպագուներին հայտնել է սպասվող թատերական ներկայացումների մասին։ Պարզվում է՝ հանդիսատեսը կարող է ներկա լինել ոչ միայն «Բադի որսը» եւ «Համլետ» ներկայացումներին, այլեւ «Տեքստ» անունը ստացած բեմադրությանը։ Հենց այս բեմադրության կինոտարբերակն է սոցիալական ցանցերում բուռն վեճեր առաջացրել. հանրությունն ակտիվորեն քննարկում էր Գարիկ Խարլամովի կնոջ բարոյական նկարագիրը, որը նկարահանվել է շատ անկեղծ տեսարանում։

«Դե ինչ։ Ծրագրում եք թատրո՞ն գնալ… «Տեքստը»․ այո, այո, այն նույն «Տեքստը», որը հիմնված է Դմիտրի Գլուխովսկու վեպի վրա, միայն թատերական բեմում։ Ամենահաճելի արձագանքներից մեկն այն է, երբ ինձ ասում է, որ ինձ ընդհանրապես չեն ճանաչում։ Իսկ այդպես հաճախ է լինում։ Թատրոնում Նինան կտրականապես տարբերվում է կինոյում Նինայից։ Շնորհակալություն Մաքսիմ Դիդենկոյին…»,- Instagram-ի իր էջում գրել է դերասանուհին։

Միայն թե հետեւորդները կրկին սկսել են քննարկել անկեղծ տեսարանները։ «Իսկ թատրոնում կլինե՞ն ֆիլմի բոլոր տեսարանները։ Ես կատակում եմ․․․», «Վերջ, տեքստի հետ կապված հանդարտություն է։ Նույնիսկ ձանձրալի է»,- գրել են արտիստի հետեւորդները, որոնց ակնհայտորեն դուր են եկել «Տեքստ» ֆիլմի էրոտիկ տեսարանները։

Աղբյուրը՝ Էքսպրես Գազետա

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE