«Սիրեք ձեր աշխատանքը եւ ստիպված չեք լինի աշխատել ոչ մի օր». Տաթեւ Սարգսյանի հմայիչ լուսանկարը

10:49   20 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին ոճային կերպարում է. նա մուգ գույնի տաբատ է կրում, որը համադրել է շագանակագույն վերնազգեստի հետ։ Տաթեւը նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարին։ «Սիրեք ձեր աշխատանքը եւ ստիպված չեք լինի աշխատել ոչ մի օր»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դրասանուհին հովազային պրինտով կիսատաբատ էր կրում, աշնանային կոշիկներ, շապիկ, ջինսե բաճկոն։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Ուղղակի պիտի համարձակություն ունենալ, եւ մի օր սիրածդ մարդուն շատ հանգիստ, ցածր ձայնով կարողանալ ասել` պետք ես ինձ, մնա, կարիքդ ունեմ: Թուլություն չէ. թուլությունն այն է, երբ ուզածդ բառերը կոկորդումդ են մնում և մենակ ես մնում»:



© NEWS.am STYLE