«Շատ գեղեցիկ». Մարինկա Խաչատրյանի ոճային կերպարը

11:53   20 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին զվարճալի պատկերով սեւ շապիկ է կրում։ Մարինկան պարզ սանրվածք է ընտրել ու արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Մարինկան լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետևորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Շատ գեղեցիկ»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի բլուզ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, իսկ մեղմ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Լուսանկարը հավանաբար արվել է րնկարահանումների ընթացքում, Մարինկան այն չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE