Ինչպես է Նատալյա Վոդյանովան «հաղթել» բուլկիներին  

18:39   20 նոյեմբերի, 2019

Թոփ մոդել Նատալյա Վադյանովան, որը միշտ առանձնանում է սլացիկ կազմվածքով, առհասարակ խիստ դիետաների կողմնակից չէ։ Նրա խոսքով՝ առհասարակ ոչ բոլոր մոդելներն են միշտ ջուր ու բրինձ օգտագործում։ Վոյդանովան պնդում է, որ կարելի է ուտել ամեն ինչ։ Կարեւորը չափի զգացումը պահպանելն է։

Նատալյան լուսանկար է հրապարակել, որում ձեռքին կրուսան է եւ պատմել է, որ իրեն թույլ է տալիս շատաթվա ընթացքում մեկ-երկու անգամ թխվածք ուտել եւ քիչ։ Ավելին, մեկ կրուասանը նրան ավելին քան բավական է։ «Իսկ ես ավելին չեմ ցանկանում»,- նշել է Նատալյան։ Արդեն չի ցանկանում, իսկ նախկինում մոդելը տարված էր ամենատարբեր պաղպաղակներով ու թխվածքներով։

«Երբ ես Ֆրանսիա տեղափոխվեցի, երկու տարի շարունակ ամեն օր այս բուլկուց էի ուտում, չէի կարողանում կանգ առնել։ Հարկավոր էր օրգանիզմից դուրս բերել դա։ Ազատվեցի այդ տարվածությունից՝ դրա մասին ամեն օր, ամբողջ օրը չմտածելու համար։ Եվ մի հրաշալի օր ես արթնացա ու հասկացա, որ չեմ կարող նայել դրան։ Դա սուպերերջանիկ օր է։ Ես հաղթեցի նրան»,- իր միկրոբլոգում պատմել է մոդելը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE