«Պատրաստ ելույթին». Աստղիկ Սաֆարյանը՝ վառ շպարով

13:57   20 նոյեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում է։ Նա մուգ գույնի բլուզ է կրում, վանդակավոր վերնաշապիկ։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն է տվել շքեղ սանրվածքին եւ արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում է մատանին։ «Պատրաստ իմ այսօրվա ելույթին»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Օրեր առաջին երգչուհին ներկայացրել էր իր աշնանային կերպարը։ Նա սեւ հագուստ էր կրում, վարդագույն երանգի վերարկու, ոճային գլխարկ եւ սպորտային կոշիկներ։ Երգչուհին  դրանք համադրել էր արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից Աստղիկը գրել էր․ «Աշխարհի Շատ քաղաքների հրապարակներում նկարներ ունեմ բայց մերում չունեի: Ասեցի էդ բացը լրացնեմ. Մի խոսքով նկարս վերնագրում եմ`«Ամենասիրուն Հանրապետության Հրապարակում»։



© NEWS.am STYLE