Շքեղ. Դիանա Գրիգորյանի երեկոյան կերպարը

16:44   20 նոյեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Դիանան երկար, հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դիանա Գրիգորյանը երեկոյան սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար։ Մեկնաբանություններում նա նշել է, որ կրում է Անահիտ Սիմոնյանի ապրանքնաիշի զգեստը։ Հետեւորդներին կերպարը դուր է եկել, նրանք հաճոյախոսություններ են արել սցենարիստին։

Ավելի վաղ սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել էր նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա սեւ սվիտեր էր կրում,  մեղմ շպարով էր։ հրապարակմանը կից Դիանան գրել էր․ «Գալիս է պահ, երբ պարզապես թեւեր ես ուզում»։



© NEWS.am STYLE