«Հոգեվիճակ». Իննա Խոջամիրյանի զգացմունքային ֆոտոշարքը

19:41   20 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որը «Երկուսով» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, ներկայացրել է իր նոր, զգացմունքային ֆոտոշարքը։

Լուսանկարը՝ @lon__94

Դերասանուհին Instagram-յան էջում կիսվել է սեւ-սպիտակ լուսանկարներով։ Իննան բալետի պարուհու կերպարում է, պատկերված է կամրջի վրա։ Հագուստն ընդգծում է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ «Հոգեվիճակ»,- կադրերը մակագրել է հմայիչ դերասանուհին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել Իննային։ «Գեղեցկուհի Իննա», «Հիասքանչ», «Հրաշք ես ուղղակի»,- գրել են օգտատերերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին արձակել էր մազերը։ Նա գրեթե շպարված չէր, իսկ կերպարն ամբողջացնում էր ոճային ակնոցը։ «Ինձ ո՞վ սուրճ կտա»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE