«Գարիկ Մարտիրոսյանը երբեք պլաստիկ վիրահատություններ չի արել». Ժաննա Լեւինան պաշտպանել է Ալսուին

14:19   20 նոյեմբերի, 2019

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, պատասխանել է Instagram-ի հետեւորդների մեկնաբանություններին պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ, որոնք, իբրեւ արել է նրա մտերիմ ընկերուհին՝ երգչուհի Ալսուն։ Ժաննան Instagram-ում զվարճալի լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

«Շոկ։ Համացանցում է հայտնվել Գարիկ Մարտիրոսյանի եւ նրա կնոջ լուսանկարը նախքան պլաստիկ վիրահատությունը։ Այս լուսանկարը հաստատում է հետեւորդների մեկնաբանություններն այն մասին, որ Մարտիրոսյանի կինը բազմաթիվ անգամներ դեմքի եւ մարմնի բոլոր հատվածների պլաստիկ վիրահատություններ է արել։ Հարկավոր է ընդգծել․ ընտանիքն մոտ կանգնած աղբյուրը հաստատել է դա, բայց պարզաբանել է, որ Գարիկ Մարտիրոսյանը երբեք պլաստիկ վիրահատություններ չի արել»,- այսպես է լուսանկարը մակագրել Ժաննան։

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Իսկ այսօր նույն թեմայով մեկ այլ, զվարճալի լուսանկար է հայտնվել։ «Երբ քո հին ընկերուհիները պլաստիկ վիրահատություններ են արել, իսկ դու սկզբունքային ես»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։ «Ալսուին չեմ հարգում՝ ոչ որպես կին, ոչ առավել եւս որպես մարդ։ Բայց հարգում եմ ձեզ ընկերուհուն աջակցելու համար, թե չէ «խեղճին» համացացնում թունավորել են։ Դեղին մամուլ… այլեւս ոչինչ չկա գրելու համար»,- նշել է հետեւորդներից մեկը։

Ալսուն վերջին շրջանում, իսկապես, շատ է փոխվել։ Լուսանկարներում նրա դեմքն ուրիշ է։ Իսկ ո՞ւմ գործն է։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ երգչուհին ինչ-որ բան է արել արտաքինի հետ, դա նրա անձնական գործն է։ Իսկ ում դուր չի գալիս, կարող են չնայել…



© NEWS.am STYLE