«Մանկական Եվրատեսիլ 2019». Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը (ֆոտո, վիդեո)

14:49   20 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 24-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը։ Իսկ մինչ այդ միջազգային երգի մրցույթի մասնակիցներն առաջին փորձն են ունեցել։

Հայաստանն այս տարի մրցույթին ներկայացնում է Կարինա Իգնատյանը իր «Colors of your dream» երգով։ Մրցույթի կայքում լուսանկարներ ու տեսագրություն են հրապարակվել մեր մասնակցի փորձից։

Ի դեպ, Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր։

Լուսանկարները՝ Thomas Hanses



© NEWS.am STYLE