Ասա «ոչ» դեպրեսիային, «այո»՝ գույներին. աշնանային վառ look-եր՝ հայ հայտնիներից (ֆոտո)

17:05   20 նոյեմբերի, 2019

Ո՞վ է ասել, թե աշունը միայն մրսելու, հիվանդանալու եւ այդ երկուսից խոսափելու համար տաք ու անհարմարավետ հագնվելու սեզոն է: Հաճախ մենք ինքներս ենք մեզ տրամադրում դեպրեսիաների, իսկ հետո հայտարարում, թե աշնանը տրամադրությունն անկում է ապրում եւ ոչինչ չես ուզում անել, բացի տաք հագնվելուց եւ թեյ խմելուց: Սա ընդամենը կարծրատիպ է, որն ամրագրված է շատերի ենթագիտակցության մեջ եւ որը խանգարում է վայելել այն գույները, մաքուր օդն ու նորաձեւությունը, որը հատուկ է աշնանը:

Նախ՝ փոքրիկ հուշում, թե ինչպես կարելի է բարձրացնել տրամադրությունը: Փորձեք ընտրել տաք, բայց գունավոր հագուստ. Աշունը նման բլուզների լայն հավաքածուներ է առաջարկում, որոնք կարող եք գտնել ցանկացած խանութում՝ լինի դա բրենդային, թե ոչ:

Ընտրեք տվյալ հագուստին հարմար գլխարկ եւ շարֆ՝ կրկին առաջնորդվելով պայծառության սկզբունքով:

Աշունը այն սեզոնն է, երբ կարող եք կրել ցանկցած երանգի եւ չափսի վերնաշապիկներ: Ավելի տաք հագնված լինելու համար դրանց վրայից կարող եք հագնել որեւէ համապատասխան բլուզ:

Չենք մոռանում նաեւ պիջակների եւ տարատեսակ բաճկոնակների մասին, որոնք ձեւավորում են աշնանային look-երը զբոսանքի ժամանակ:

Ահա՝ մի քանի աշնանային կերպարներ՝ հայ հայտնիների նախընտրությամբ:

Իննա Խոջամիրյան

Հասմիկ Խոսջյան

Սիրուշո

Ժաննա Վելիցյան

Մարինկա Խաչատրյան

Լուսանկարները՝ Instagram-ից



© NEWS.am STYLE