«Սեր է ծնվել». Արմինկայի եւ Սարոյի նոր համագործակցությունը

15:25   20 նոյեմբերի, 2019

Երգիչներ Արմինկան եւ Սարոն հանդես են եկել նոր զուգերգով: Տեսահոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է,  նկարահանվել է Ավետ Բարսեղյանի եւ Արման Ղազարյանի հեղինակած «Սեր է ծնվել» երգի հիման վրա:

Նոր աշխատանքը աչքի է ընկնում վառ գույներով, իսկ Արմինկան՝ կրկին ոճային կերպարներով:

Ի դեպ, սա Արմինկայի եւ Սարոյի առաջին համագործակցությունը չէ: Տարիներ առաջ երգիչները ներկայացել էին «Դու իմը չես» զուգերգով:



© NEWS.am STYLE