Ձեռքերին նկատելի են երակները. Ջոլիի արտաքինը շոկի է ենթարկել հետեւորդներին

20:13   20 նոյեմբերի, 2019

Հոլվուդի աստղ Անջելինա Ջոլին Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում մուսուլման կինը նրան ցույց է տալիս երեխային։ Երկրպագուները սարսափած են. աստղը շատ վատ տեսք ունի։ Կադրում տեսանելի է դերասանուհու՝ սարսափելի նիհար ձեռքը, որի վրա երեւում են երակները։

Լուսանկարն ակնհայտորեն առանց ֆիլտրերի է, բեմադրված չէ։ Ամսագրերի կադրերում Ջոլին շատ ավելի լավ ու առողջ տեսք ունի։

Բրեդ Փիթի նախկին կինը քաղցկեղի նկատմամբ նախատրամադրվածություն ունի։ Մի քանի տարի առաջ Ջոլին պատմել է վիրահատությունների մասին, որոնց դիմել է՝ կյանքը երկարացնելու նպատակով. հեռացվել են նրա երկու կաթնագեղձերը, ձվարաններն ու ֆալոպյան փողերը։ Եվ այդ ամենն ավելի երկար ապրելու, երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու նպատակով։ Անջելինա Ջոլին եւ Փիթը վեց երեխա ունեն՝ Զախարան, Մեդոքսը, Նոքսը, Վիվյենը, Փաքսը եւ Շեյլոն։

Ամեն դեպքում, Անջելինա Ջոլին շարունակում է նկարահանվել կինոյում. թողարկվել է նրա մասնակցությամբ «Մալեֆիսենտա 2» ժապավենը, դերասանուհին հայտնվել է Marvel-ի նոր ֆիլմի նկարահանման հրապարակում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Splash News, Instagram, Getty Images



© NEWS.am STYLE