Քիմ Քարդաշյանը, Քրիստիան Բեյլը եւ Անժելա Սարաֆյանը՝ UCLA-ի մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի հատուկ երեկոյին (ֆոտո)

16:05   20 նոյեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանն, ինչպես նաեւ հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը եւ Անժելա Սարաֆյանը դարձել են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառման պատվավոր հյուրերը, հայտնում է Daily Mail-ը։ Կենտրոնը ստեղծվել է «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունից հասույթի միջոցներով, որը կազմել է 20 մլն դոլար։

Կենտրոնում միջոցներ ներդնելու որոշումը պատկանում է ժապավենի գլխավոր պրոդյուսեր, բժիշկ Էրիկ Էսրաիլյանին։ Հեռանկարում հաստատությունը կդառնա ազգային, կրթական «հաբ», որը մասնագիտացած է մարդու իրավունքների եւ իրավագիտության ոլորտում։

«Ինտիտուտի անվանումը՝ «Խոստում», պատահաբար չի ընտրված։ UCLA-ն եւ Իրավունքի դպրոցը կատարեցին խոստումը, որը տրվել էր Ցեղասպանության զոհերին եւ նրանց, ում իրավունքները խախտվել են տարիների ընթացքում. ստեղծել իրավական համապատասխան մեխանիզմներ եւ մարդկանց ազնվություն սովորեցնել այդպիսի ճգնաժամային իրավիճակներում։ Մենք լույս ենք բերում աշխարհ՝ օգնելու համար մարդկանց, որոնք այսօր ունենք դրա կարիքը»,- ասել է Էսրաիլյանը։

Ի դեպ, մի քանի ժամ առաջ Քիմ Քարդաշյանն Instagram-ում անմոռուկ պատկերող լուսանկար էր հրապարակել՝ խորհրդանիշը, որը ստեղծվել է ի հիշատակ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի։

Լուսանկարները՝ Getty Images, RAAK/JAAK/BACKGRID, Instagram 



© NEWS.am STYLE