«Ես լաց էի լինում լոգարանում». Էմիլիա Քլարկը հիշել է «Գահերի խաղ»-ում մերկ տեսարանների մասին

12:12   21 նոյեմբերի, 2019

«Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերը սկսնակ դերասանուհի Էմիլիա Քլարկին աստղ դարձրեց եւ նրա համար իսկական փորձություն դարձավ։ Այս մասին 33-ամյա Քլարկը պատմել է HBO-ի հեուստաշոուի ընթացքում Դեքս Շեպարդի հետ զրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ մերկ նկարահանվելն իսկական սթրես էր իր համար։ «Ես լաց էի լինում լոգարանում»,- խոստովանել է նա։

Դերասանուհու խոսքով՝ ստորագրելով պայմանագիրը՝ ինքը նախապես համաձայնություն չի տվել մերկ տեսարանների նկարահանմանը, սակայն արդյունքում նախագծի հեղինակների ճնշման արդյունքում ստիպված է եղել մասնակցել դրանց. վերջիններս նրան համոզում էին չհիասթափեցել հանդիսատեսին։

«Ես կռիվներ էի սարքում նկարահանման հրապարակում, ասում էի. «Ո՛չ, ծածկոցը կմնա կադրում», իսկ նրանք ի պատասխանում ասում էին. «Դու չես ցանկանում չէ հիասթափեցնել «Գահերի խաղ»-ի երկրպագուներին»։ Իսկ ես ասում էի. «Գրողի ծոցը գնացեք»»,- հարցազրույցի ընթացքում նշել է Էմիլիան։

Ավելի վաղ դերասանուհին հայտարարել է, որ ոչ մի տեսարան չէր վերափոխի։ Սակայն խոստովանում է, որ առաջին եթերաշրջանի ընթացքում էկրակին իր մերկությունը չափից շատ էր ցուցադրվում։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ կադրեր «Գահերի խաղ»-ը սերիալից 



© NEWS.am STYLE