Հայտնի են «Գրեմմի» մրցանակի հավակնորդների անունները

19:14   20 նոյեմբերի, 2019

Երգչուհի Lizzo-ն դարձել է «Գրեմմի» մրցանակաբաշխության անվանակարգերի ֆավորիտը, հայտնում է Billboard-ը։

Մրցանակաբաշխության կոմիտեն հրապարակել է նոմինանտների ցուցակը։ Lizzo-ն ներկայացված է ութ անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա երգ» եւ «Տարվա ալբոմ» անվանակարգերում:

Նրան հաջորդում են Բիլլի Այլիշն ու Lil Nash X-ը, որոնք ունեն վեցական անվանակարգ։  Արիանա Գրանդեն հավակնում է հաղթել հինգ կատեգորիաներում։

«Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 26-ին: 



© NEWS.am STYLE