Ուսպենսկայան՝ անհեթեթ շորտով, կամ ինչպես 65 տարեկանում գրավել պոդիումը

15:14   21 նոյեմբերի, 2019

Ըստ ամենայնի՝ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան արհամարհում է տարիքային սահմանափակումներն ու որոշել հանրությանը հիստերիայի հասցնել՝ արցունքների կամ սաստիկ ծիծաղի։ Շանսոնի թագուհին այս անգամ անհեթեթ շորտ է կրել, երկարաճիտ կոշիկներ, պիջակ։ Եվ 65-ամյա արտիստը որոշել է այդ տեսքով լուսանկարվել։

«Ես ձգտում եմ անել հնարավոր ամեն բան՝ գալու համար։ Եվ ոչ միայն հյոր լինել, այլեւ մոդել դառնալ՝ ձեր հիասքանչ կերպարով պոդիմով քայլելու համար»,- Ուսպենսկայան դիմել է դիզայներներին, որոնք ստեղծել են նրա կարմիր, ոսկեգույն նախշերով զարդարված կոստյումը։

Ընդ որում, մի հանգամանք, ամեն դեպքում,  կանգնեցնում է շանսոնի թագուհուն՝ ավելորդ քաշը։ Բայց երգչուհին պատրաստ է ազատվել հինգ ավելորդ կիլոգրամից։

Այդ գաղափարը տարակուսանք է առաջացրել հետեւորդների շրջանում։ «Լուսանկարը սարսափելի է...Բորդելի համար է»։ «Մի ծիծաղեցրու հանրությանը»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Instagram 



© NEWS.am STYLE