Ինչպես է Թինա Կանդելակիի 19-ամյա դուստրը էլիտար սպա կենտրոնի սեփանակատեր դարձել

13:18   21 նոյեմբերի, 2019

Լրագրող Թինա Կանդելակին վերջին տարիներին ակտիվորեն կառուցում է իր բյութի կայսրութունը։ Բացի «Матч ТВ» սպորտային հեռուստաընկերության ղեկավարումից՝ Կանելակին զարգացնում է իր կոսմետիկայի ապրանքանիշը։ Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում նրա ընկերությունը 29 մլն դոլար եկամուտ է ունեցել։

Թինայի մեկ այլ բիզնես՝ էլիտար բնակարանային համալիրում գտնվող գեղեկցության սրահն այժմ պատկանում է նրա դստերը։ Մոսկվայի պետական համալսարանի 19-ամյա ուսանողուհին դարձել է եկամտաբեր բիզնեսի կեսի սեփականատերը, իսկ մյուս մասը գրանցված է Կանդելակիի վաղեմի գործընկերոջ՝ Լինդա Գուսեւայի անունով։ «Forbes» ամսագրին տված հարցարզրույցում Թինան սրահի հաջողությունը հետեւյալ կերպ է գնահատել. «Այն 150 կմ քառակուսու վրա, որ ես ունեմ, եկամուտը շատ բարձր է։ Այնտեղ, իսկապես, լավ է։ Մենք սովորել ենք այդ փոքր տարածքում այդպիսի եկամուտ ստանալ»։

Բնակարանային համալիրը, որում տեղավորված է սրահը, գտնվում է Մոսկվայի կենտրոնում՝ Քրիստոս Փրկիչ տաճարից, «Մուզեոն» այգուց եւ «Պրեզիդենտ հյուրանոցից» ոչ հեռու։ Նախորդ տարի Կոնդրախինայի սպա կենտրոնն իր լավագույն ֆինանսական արդյունքն է գրանցել. «Спарк-Интерфакс»-ի տվյալներով՝ եկամուտը կազմել է ավելի քան 50 մլն ռուբլի։ Սրահի երիտասարդ համասեփանակատերը նախորդ տարի «Tatler» ամսագրի դեբյուտանտների ցանկում էր, սակայն ակտիվ աշխարհիկ կյանք չի վարում։ Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը չի հիացրել Մելանյային, եւ առանց առաջին կուրսն ավարտելու Կոնդրախինան տեղափոխվել է արվեստների ֆակուլտետ։

Աղբյուրը՝ Super 



© NEWS.am STYLE