Աննա Դովլաթյանը՝ սպորտային կերպարում

22:41   20 նոյեմբերի, 2019

Աննա Դովլաթյանը, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, ամուսնու հետ մեկնել է հանգստի, որտեղից էլ գեղեցիկ ու գրավիչ կադրեր է հրապարակում։

Աննան իր Instagram-ում կիսվել է նոր լուսանկարով, որում երգչուհի-դերասանուհին ներկայացել է սպորտային հմայիչ կերպարում։ Աննան կրում է ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ, դեղին սպորտային գլխարկ։ Կադրին կից հմայիչ հայուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Կա՞ն արդյոք ինձ նման շաաա՜տ կենդանի սիրողներ»։

Նշենք, որ ավելի վաղ Աննան կիսվել էր ընտանեկան ջերմ կադրով, որն արված էր բնապատկերի գեղեցիկ ֆոնին։ Զույգը մեղմ համբուրվում էր։ Աննան կրում էր սպիտակ երանգի երկար զգեստ։ Ձեռքում պահում էր լայնեզր գլխարկ։ Կադրում երեւում էր նաեւ Աննայի ոճային պայուսակը։ 



© NEWS.am STYLE