Գեղեցիկ կեցվածք, ոճային հանդերձանք․ Յանա Դանիելյանի աշնանային կերպարը

23:36   20 նոյեմբերի, 2019

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձեւ look-երով, ներկայացնում է ընտանեկան հանգստից ու առօրյայից գեղեցիկ ու ջերմ կադրեր։

Ոճային Յանան իր Instagram-յան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է սեւ երնագի կիսատաբատ, թրենդային սպորտային կոշիկներ, եւ բաց երանգի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ոճային ակնոցը։ Կադրին կից Յանան մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված հոլովակում Յանան կրում էր թրենդային երկարաճիտներ, մարմինն ընդգծող, բաց երանգի զգեստ։ Իսկ Յանայի կողքով վազում էին շներ, որոնց մասին էլ հաղորդավարուհին հիշատակել էր հրապարակումներին կից մեկնաբանությունների հատվածում։ Նա գրել էր․ «Մի հատ էլ սենց տարբերակ , ոնց որ կասեր ռուսը` дубль два․ ախր շաաատ լավն են է էս կապիկները, ուր գնամ հետս գալիս են։ Որ տարբերակը ավելի շատ հավանության արժանանա դա էլ կթողնեմ»։



© NEWS.am STYLE