ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   23 նոյեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին կիմանա ձեր այն գաղտնիքը, որն այդքան խնամքով թաքցնում էիք նրանից: Պարզ չէ, թե որտեղից նրան դա հայտնի կդառնա, բայց փաստ է, որ ստիպված կլինեք բացատրություններ տալ նրան:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր օգնության կարիքը կունենա: Ընդ որում` ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես փորձեք աջակցել նրան: Նա դա շատ կգնահատի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ վերհիշեք մանկությունը: Համատեղ հուշերը ձեզ էլ ավելի կմտերմացնեն: Ի վերջո, մենք բոլորս մանկությունից ենք գալիս…

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ տարօրինակ եւ արտասովոր իրեն կպահի: Սակայն նրա պահվածքը ձեզ հաճելիորեն կզարմացնի եւ կցանկանաք, որ այս օրը որքան հնարավոր է երկար տեւի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր պետք չէ զսպել զգացմունքները: Եթե սիրում եք, ասեք այդ մասին սիրելիին, եթե ցանկանում եք նրա վրա բղավել, բղավեք: Հակառակ դեպքում` ինքներդ սեփական զսպվածության զոհը կդառնաք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր փորձեք որեւէ նվեր մատուցել ձեր սիրելիին: Կապ չունի, որ չկա որեւէ կոնկրետ առիթ: Ինքներդ կարող եք առիթ ստեղծել եւ ուրախացնել նրան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները նոր բաներ կարող են բացահայտել իրենց սիրելիի վերաբերյալ, եթե իհարկե ուշադիր լինեն մանրուքներին: Հենց այդպես էլ արեք, եթե չեք վախենում, որ կարող եք այնպիսի բան բացահայտել, որը ձեզ կհիասթափեցնի: Ի վերջո, ոչ-ոք կատարյալ չէ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ այնքան կերջանկացնի, որ դուք, նույնիսկ, չէիք էլ կարող պատկերացնել, որ այդպիսի երջանկություն գոյություն ունի: Աստղերը խորհուրդ են տալիս բաց չթողնել նրան ոչ մի դեպքում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի կողքին դուք ձեզ հոգատար ծնող կզգաք: Առաջադրանքը մեկն է` չթողնել, որ նա ընկնի եւ ձեւացնել, թե նա ամեն ինչ կարող է ինքնուրույն անել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Դուք այսօր մեղմ զգացողություններ կգտնեք այնտեղ, որտեղ առհասարակ չէիք պատկերացնի, որ կարող եք նման բաների հանդիպել: Կառչեք այդ զգացնմունքներից եւ վայելեք դրանք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին միասին հոգ կտանեք որեւէ փոքրիկ արարածի մասին: Դա ձեզ ավելի կմտերմացնի եւ նոր զգացողություններ կարթնացնի ձեր մեջ:

ՁԿՆԵՐ

Մի խուսափեք անկեղծ լինելուց: Ձեր ազնվությունը կգնահատեն: Իսկ եթե հանկարծ զգաք, որ չափն անցել եք, կարող եք ասել, որ կատակում էիք:



© NEWS.am STYLE