«Ուզում ես երջանիկ լինել, ինքդ երջանկություն ստեղծիր». Մերի Մակարյան

13:49   21 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամիսներ առաջ մայր է դարձել, կիսվել է նոր լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, հավաքել է մազերը։ «Ուզում ես երջանիկ լինել, ինքդ երջանկություն ստեղծիր»,- լուսանկարը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր լողափին։ Մերին ճերմակ զգեստ էր կրում, ինչն էլ համադրել էր արեւային ակնոցի հետ։ Իսկ հրապարակմանը կից նա մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE