Խոշոր աքսեսուարներ, շքեղ զգեստ. Աստղիկ Սաֆարյանի համերգային կերպարը

15:44   21 նոյեմբերի, 2019

Երգչուհի աստղիկ Սաֆարյանը միշտ առնանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ նա ցույց է տվել իր համերգային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց վարդագույն, երկար զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կամվածքը։ Աստղիկ Սաֆարյանը շքեղ սանրվածք է ընտրել եւ վառ շպար՝ շեշտադրվելով շուրթերը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր թեւնոնցեր ու ականջօղեր։ «Երեկվա գեղեցիկ համերգին»,- լուսանկարները մեկնաբանել է Աստղիկ Սաֆարյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում էր։ Նա մուգ գույնի բլուզ է կրում, վանդակավոր վերնաշապիկ։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն է տվել շքեղ սանրվածքին եւ արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում է մատանին։ «Պատրաստ իմ այսօրվա ելույթին»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։



© NEWS.am STYLE