Գիտեի՞ք արդյոք. «Արջամկան օր». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:38   21 նոյեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր կներկայացնենք 11 հետաքրքիր փաստ Հարոլդ Ռեմիսի «Արջամկան օր» (1993 թվական) ֆենոմենալ կինոնկարի մասին: Եվ այսպես…

1. Ֆիլմը նկարահանվել է ըստ Դեննի Ռուբինի պատմվածքի մոտիվների:

2. Կինոնկարի նկարահանումների ժամանակ Բիլ Մյուրեյը արտադրական վնասվածք է ստացել. նրանք արջամուկը 2 անգամ կծել է:

3. Ռեժիսոր Հարոլդ Ռեմիսը ծրագրել էր գլխավոր դերը կատարելու համար հրավիրել Թոմ Հենքսին, սակայն հետագայում խոստովանել է, որ Թոմն այս դերի համար «չափից ավելի լավն է»:

4. Հյուսիսամերիկյան վարձույթում 70,9 մլն դոլար հավաքած կինոնկարի ցուցադրումը զգալիորեն մեծացրել է Արջամկան օրվա հանդեպ անբանների հետաքրքրությունը եւ դրան համապատասխանող արարողությունները: Մասնավորապես՝ 1997 թվականին հանդիսությանը մասնակցել է 35 հազար մարդ (բուն փոքր քաղաքի բնակչության թվաքանակից 5 անգամ ավելի):

5. Սցենարի առաջին տարբերակով նախատեսվում էր, որ Արջամկան օրը Ֆիլ Քոննորսը խցանվում է ֆիլմի առաջին կադրերից սկսած: Ավելի ուշ Հարոլդ Ռեմիսը որոշել է սցենարը վերաշարադրել, որ հանդիսատեսին հեշտ լինի ներքաշվել սյուժեի անսպասելի շրջադարձերի մեջ:

6. Ըստ նախնական մտահղացման՝ Ֆիլ Քոննորսի անհաջողությունները սկսվել են այն պատճառով, որ նրան անիծել է նախկին ընկերուհին, ում նա անխիղճ կերպով լքել էր: Բայց սցենարի մշակման ընթացքում սյուժեի այսպիսի շրջադարձը բացառվել է:

7. Ռեմիսը պնդում է, որ գրեթե ամեն անգամ, երբ ինքը փորձում էր Մյուրեյին բացատրել տեսարանի իմաստը, նա իրեն ընդհատում էր եւ հարցնում. «Դու միայն ինձ ասա՝ լա՞վ Ֆիլ, թե՞ վատ Ֆիլ»:

8. Դաշնամուրային արվեստը ուսանելու ընթացքում Ֆիլը նվագում է Ռախմանինովի «Պագանինիի թեմայով ռապսոդիան»: Ամենաառաջին դասին Բիլ Մյուրեյը ստեղների վրա առաջին վեհերոտ հարվածները կատարում է ինքնուրուն: Բայց նոտաների գրագիտությանը տիրապետելով՝ նա մեղեդին լսողությամբ էր նվագում:

9. Տեսարանի նկարահանումը, որտեղ զայրացած Ֆիլը ջարդում է զարթուցիչը, այնպես չի անցել, ինչպես սպասվում էր. Մյուրեյի հարվածից ժամացույցը հազիվ ճաքճքել է, այնպես որ՝ նկարահանող խումբը ստիպված էր վերջնական հարվածը հասցնել մուրճով: Չնայած դրան (եւ դա մտել է ֆիլմի մեջ), նրանք այդպես էլ չդադարեցրին երգել:

10. Երգը, որի հնչյունների տակ Ֆիլը ամեն փետրվարի 2-ի առավոտյան արթնանում է, «I Got You Babe»-ն է՝ «Սոննի եւ Շեր» զույգի կատարմամբ, որը 1965 թվականի օգոստոսին տարածված հիթ էր:

11. Ֆիլ Քոննորսը փետրվարի 2-ը վերապրում է 34 անգամ: Իրականում, ըստ սյուժեի, նախատեսվում էր, որ այդ օրերը ավելի շատ են, բայց կինոնկարի գործողությունների ընթացքում ցույց է տրվում հենց 34 օր: Հետագայում Հարոլդ Ռեմիսը խոստովանել է, որ օրիգինալ սցենարում շրջանառվում էր 10 հազար տարի թիվը, բայց վերջնարդյունքում արջամկան օրվա տեւողությունը կազմել է մոտ 10 տարի:

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE