Ռեփեր L'One-ին նոր դատավարություն է սպառնում

22:13   21 նոյեմբերի, 2019

Թվում էր, թե ռեփեր L'one-ի եւ Black Star լեյբլի ներկայացուցիչների միջեւ դատական բանավեճերի ավարտից հետո երաժշտի մոտ լուսավոր ճանապարս կսկսվի։  Սակայն երգչի գլխին նոր խնդիրներ են թափվել։

Հայտնի է դարձել, որ «Մարսել» խումբը պատրաստվում է հայց ներկայացնել կատարողի դեմ։  Պատճառը արտիստի նոր կեղծանունն է՝ Marselle-ը ։  Ըստ սանկտպետերբուրգյան կոլեկտիվի այս մականունը շատ նման է իրենց անունին։

Փոփ խմբի անդամները խորհուրդ են տվել մենակատարին փոխել անունը։  Հակառակ դեպքում նրանց ներկայացուցիչները հայցով կդիմեն դատարան։  

Դժգոհություններն ուղղված են այն հարթակի ղեկավարությանը, որտեղ տեղի կունենա նախկինում Տիմատիի խնամակալության ներքո գտնվող արտիստի առաջիկա համերգը: Բացի այդ, տեղեկացվել են նաեւ իր գովազդատու գործընկերները։

Հիշեցնենք, որ երգիչն այլեւս իրավունք չունի հանդես գալ L'One կեղծանունով։  Մի քանի ամիս շարունակ նա դատական քաշքշուքի մեջ էր գտնվում Black Star լեյբլի հետ։ Արտիստը պահանջում էր իրեն թողնել անունն ու երգերը։  Բայց, ցավոք սրտի, այդ գործը ձախողվեց։ 

Դրանից հետո նա գրառում է կատարել իր Instagram-ում, որում հայտնել է 2008 թվականին ստեղծված Marselle խմբի վերադարձի մասին։

Աղբյուրը՝ Dni.ru



© NEWS.am STYLE