«Դրսում +1, հոգում 9։1»․ Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

23:37   21 նոյեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դեմքի խեղճ արտահայտությամբ։ Դերասանը կրում է սպիտակ վերնաշապիկ, իսկ վրայից տաք երկար վերարկու։ Նոր հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Դրսում +1, հոգում 9։1»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր ներկայացումից առաջ։ Դերասանը սեւ-սպիտակ կադրին կից գրել էր․ «Ներկայացումից առաջ, մտազբաղ․․․»։ Մկրտիչ Արզումանյանի հետեւորդները եւս շատ ակտիվ էին գտնվել եւ կրկին անգամ դրական մեկնաբանություններ էին կատարել հրապարակմանը կից։



© NEWS.am STYLE