Երգչուհի Ռիհաննայի մուսան պայքարում է քաղցկեղի դեմ

13:23   22 նոյեմբերի, 2019

Ամերիկացի 23-ամյա մոդել Սլիկ Վուդսը, որը հայտնի է դարձել 31-ամյա Ռիգաննայի Savage X Fenty եւ Fenty Beauty ապրանքանիշերի ցուցադրությունների եւ գովազդային արշավներին մասնակցության շնորհիվ, պայքարում է քաղցկեղի դեմ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ մոդելի մոտ մելանոմա է ախտորոշվել։

Սլիկը Instagram-ի հետեւորդներին հայտնել է քիմիոթերապիայի կուրսի մասին, որն այժմ անցնում է եւ բոլորին խնդրել է իրեն որպես զոհ չվերաբերվել։ Մոդելը փորձել է նույնիսկ կատակել այն թեմայովան, որ այսպես թե այնպես ճաղատ է։

Սեպտեմբերին Սլիկը բացի չի թողել Ռիհաննայի կողմից կազմակերպված նորաձեւ ոչ մի խոշոր միջոցառում։ Հիշեցնենք՝ երգչուհին արդեն իսկ անցկացրել է ավանդույթ դարձած Diamond Ball բարեգործական երեկույթը, որին բավական շատ աստղային հյուրեր են հավաքվել։ Դրանից մի քանի օր առաջ տեղի է ունեցել Ռիհաննայի Savage X Fenty ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրությունը։

Նախորդ տարվա աշնանը Սլիկ Վուդսը մասնակցել է երգչուհու ցուցադրությանը՝ գտնվելով հղիության ուշ շրջանում։ Կարճ ժամանակ անց նա լույս աշխարհ է բերել որդուն։ Վերջերս ավարտվել են «Goldie» ֆիլմի նկարահանումները, որին մասնակցել է Վուդսը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Loop Barbados, Zimbio



© NEWS.am STYLE