Լոբոդան կհայտնվի «Rammstein»-ի մենակատար Թիլ Լինդեմանի նոր նախագծում

10:21   22 նոյեմբերի, 2019

Երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտնվել է «Lindemann» խմբի պաստառին. խումբը հիմնվել  է «Rammstein» խմբի մենակատար Թիլ Լինդեմանի եւ Պեթեր Թեգթգրենի կողմից։

Արտիստն Instagram-յան էջում հրապարակել է երաժշտական խմբի անվամբ եւ «Frau & Mann» գրությամբ (կին եւ տղամարդ) պաստառը։ Ներքեւում նշված են անունները՝ Թիլ Լինդեման,  Պեթեր Թեգթգրեն, Լոբոդա եւ Պեթեր Սթորմարե։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LOBODA (@lobodaofficial)

Պաստառում երգչուհին պատկերված է զգեստով՝ տիեզերագնացի գրկում, որը դռնով նրան ինչ-որ տեղի է տանում, որտեղից երեւում է տիեզերքը։

Ի դեպ, ռուս երգչուհուն ու Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանին բուռն սիրավեպ էին վերագրում։ Լոբոդան երբեք չի հերքել իրենց միջեւ կապը։ Այլ հարց է, որ նրանց հարաբերությունների մանրամասները խիստ գաղտնի են պահվում։ Քսեիա Սոբչակին տված հարցազրույցում երգչուհին հրաժարվել է պատասխանել շատ հարցերին, այդ թվում այն մասին՝ ումից է լույս աշխարհ բերել երկրորդ դստերը։



© NEWS.am STYLE