Հմայիչ. Դիանա Գրիգորյանի հետաքրքիր կերպարը

10:54   22 նոյեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ր հետաքրքիր կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան լայն փողքերով տաբատ է կրում, որը համադրել է հետաքրքիր վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են վառ շպարն ու գեղեցիկ սանրվածքը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան երկար, հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Դիանա Գրիգորյանը երեկոյան սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Մեկնաբանություններում նա նշել էր, որ կրում է Անահիտ Սիմոնյանի ապրանքնաիշի զգեստը։ Հետեւորդներին կերպարը դուր էր եկել, նրանք հաճոյախոսություններ էին արել սցենարիստին։



© NEWS.am STYLE