Երկու երեխա ու ոչ մի կին. ռեփեր Քրիս Բրաունը կրկին հայր է դարձել

14:12   22 նոյեմբերի, 2019

Ռեփեր Քրիս Բրաունը կրկին հայր է դարձել։ Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ նրա նախկին ընկերուհին՝ Ամիկա Հարիսը, տղայի է լույս աշխարհ բերել։ 30-ամյա երաժիշտը մեկնաբանություն չի արել, սակայն նրա Instagram-յան վերջին հրապարակումները խոսում են տեղի ունեցածից նրա ուրախության մասին։ Բրաունը կադր է հրապարակել, որում տեսանելի է «Born» գրությունը («Ծնված»)։

Առհասարակ Քրիս Բրաունի հարաբերությունները կանանց հետ կարծես թե չեն հարթվում։ Նա հինգամյա դուստր ունի՝ Ռոյալթին, որին լույս աշխարհ է բերել 30-ամյա Նիա Գուսմանը, որից ռեփերը բաժանվել է։ Ամիկա Հարիսի հետ եւս երկար չեն ապրել. միությունը փլուզվել է, երբ վերջինս հղի էր։

Քրիս Բրաունի ներկայացուցիչները եւս մեկնաբանություն չեն արել։

Լուսանկարները՝ Prince Williams/Wireimage, Instagram, Allen Berezovsky/Wireimage



© NEWS.am STYLE